Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Կողմ, դեմ, ձեռնպահ

Կողմ, դեմ, ձեռնպահ
15.10.2014 | 12:19

Ըստ ԱԺ parliamentmonitoring.am կայքի՝ ԱԺ 6-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորների տասնյակը շարունակում է գլխավորել ՀՀԿ-ն՝ ի դեմս Սամվել Ալեքսանյանի, Աշոտ Աղաբաբյանի, Վարդան Այվազյանի: Նիկոլ Փաշինյանը ամենաշատ դեմ քվեարկած պատգամավորն է, իսկ ամենաշատը ձեռնպահ է քվեարկել Արծվիկ Մինասյանը:
ԱԺ նիստերի ընթացքում ամենաշատը հարց է հնչեցրել Մհեր Շահգելդյանը: Ամենաշատ ելույթ ունեցող պատգամավորը Խոսրով Հարությունյանն է:

Դիտվել է՝ 2475

Մեկնաբանություններ